Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Երեկվա դառը կանխատեսումներս սկսում են իրականություն դառնալ

Երեկվա դառը կանխատեսումներս սկսում են իրականություն դառնալ
27.06.2025 | 11:19

«Իրավապահ» կոչեցյալները գնացել են Շիրակի թեմի առաջնորդարան՝ Միքայել Սրբազանի հետևից։

ՈՒ արդեն իսկ սկսել են խախտել բոլոր հնարավոր օրենքները՝ օրինակ, թույլ չտալով փաստաբանին ներկա լինել ներսում կատարվող վարութային գործողություններին։

Երկրի ղեկին հայտնված թրքական գործակալը շարունակում է Հայաստանի ապահայկականացումը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ